62039 դիտում
17:50 08-01-2021
Աբովյանում «Շանգրի Լա» խաղատան անվտանգության աշխատակիցը Volkswagen-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Միշա Ստեփանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունվարի 6-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 13:15-ի սահմաններում Առինջ գյուղի բնակիչ, 38-ամյա Արման Գրիգորյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, 79-ամյա Եվգենյա Ժամհարյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ա. Գրիգորյանն աշխատում է «Շանգրի Լա» խաղատանը՝ որպես անվտանգության աշխատակից:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
45800 դիտում
23:14 07-03-2017
Երևանում «Շանգրի Լա» խաղատան 33-ամյա աշխատակցուհին վրաերթի է ենթարկել 39-ամյա հետիոտնին
Այս բաժնից
12703 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ