211652_close_icon
views-count5337 դիտում article-date 15:53 05-01-2021

Արտակ Զաքարյան. Զոհերի իրական թիվը չհրապարակելը բխում է միայն Նիկոլի շահերից

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ՊՆ-ն, ըստ pastinfo.am կայքի, հայտարարել է, որ պատերազմի ընթացքում զոհված հայ զինծառայողների իրական թիվը գաղտնիք է։ Առնվազն տարօրնակ է, երբ պատերազմի օրերին, իբրև թե չէին թաքցնում մեր զոհերի մասին իրական տվյալները, և հայտարարում էին ամենօրյա ռեժիմով։ Իսկ պատերազմից հետո, զոհերի իրական թիվը հանկարծ որոշեցին դարձնել գաղտի՞ք։ Ո՞րն է տրամաբանությունը, երբ սովորաբար հակառակն է լինում։ Իսկ եթե ՊՆ-ում, առ այսօր, մեր զոհերի իրական թվերը չգիտեն, ապա ինչպե՞ս էին պատերազմի օրերին, այդքան ճշգրիտ հաշվում ադրբեջանի զոհերը թվերը (օրինակ՝ հոկտեմբերի 31-ի դրությամբ, ՊՆ -ն հայտարարել է, որ ադրբեջանն ունի 6947 զոհ)։ Հ.Գ. Զոհերի իրական թիվը չհրապարակելը բխում է միայն Նիկոլի շահերից։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր