211652_close_icon
views-count1485 դիտում article-date 17:52 04-01-2021

Ամենամոտ ընկերը Հայրենիքն էր, որին անմնացորդ նվիրվեց․ Aravot.am

Լույսից ծնված ու լույս դարձած Վահե Խաչատրյանն է` ծնունդով արդեն սահմանամերձ Ճարտարից։ Նա բարության իրական մարմնավորում էր. զուսպ, բայց իսկական հայրենասեր։ Գրում է [url=https://www.aravot.am/2021/01/04/1163221/?fbclid=IwAR3sa_hQS6IYKUsPkuip_--tQPzv6VJi-QDMHCYNHt_k4k-0tiY-6UaH7bo]Aravot.am[/url]-ը։ Ինչպես շատ հայորդիներ, այնպես էլ 25 տարեկան Վահեն զենքը վերցրեց, պաշտպան կանգնեց հայրենիքին՝ գեթ մեկ վայրկյան չվախենալով մահից։ Վահեն դրսևորեց անձնական խիզախություն և սերունդներին թողեց իր բաժին հերոսապատումը։ Բնավորությամբ տարբերվում էր։ Հանգիստ, մարդամոտ, իրական ընկերասեր ու ընկերոջ համար նվիրվող։ Ամենամոտ ընկերն էլ Հայրենիքն էր, որին անմնացորդ նվիրվեց։ «Սիրում էր գյուղական կյանքը։ Մի այլ կարգի աշխատասեր էր։ Հատկապես սիրում էր գյուղական աշխատանքներով զբաղվել, ամեն ինչ իր հալալ քրտինքով ստեղծել․․․ ճիշտն ասած Վահեն դեռ մանկուց էր իր աշխատասիրությամբ աչքի ընկնում։ Նաև շատ հումորով էր, անգամ պատերազմի ժամանակ հումորի զգացումն իրեն չլքեց»,- Aravot.am-ի հետ զրույցի ընթացում ասում է եղբայրը։ Տարիներ առաջ ընտանիքով Երևան են տեղափոխվել, որից մեկ տարի հետո Վահեն պարտադիր ժամկետային ծառայության է անցնում Ասկերանում։ Հրետանավոր էր։ Ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո հայրենի Ճարտարից հեռու չէր կարողանում ապրել։ Վերադարձավ․․․ Ում հարցնում ես Վահեի մարդկային որակների մասին, իսկույն լավագույն բնութագրումների, մարդկային լավագույն գծերի մասին ես լսում։ Արդարև, հայրենիքն ապրում է նման որդիների շնորհիվ․․․

Նմանատիպ նյութեր