6739 դիտում
16:06 18-11-2016
Ռազմիկ Ամյանի համերգը նվիրվեց Ուսանողության միջազգային օրվան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ուսանողության միջազգային օրը՝ նոյեմբերի 17-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել Ռազմիկ Ամյանի համերգը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված համերգին ներկա էին ավելի քան 13 հազար երիտասարդներ՝ Երևանից, հանրապետության բոլոր մարզերից, ուսանողական կառույցներից, երիտասարդական հասարակական կազմակերպություններից։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով բազմահազար երիտասարդներին տոների առթիվ, նշել է, որ երիտասարդների համար այս օրերին կազմակերպվել են բազմաբնույթ միջոցառումներ՝ համերգայինից մինչև սոցիալական, կրթական, գիտական, մարզական։ «Մենք ցանկանում ենք մեր ուսանողությանը լիարժեք տոն պարգևել։
Տարվա ընթացքում նրանք ծանրաբեռնված են կրթությամբ, հասարակական աշխատանքով, սոցիալական խնդիրներով, ուստի ցանկանում ենք այս օրերը նրանց համար առանձնահատուկ դարձնել, ստեղծել տոնական տրամադրություն»,- ասել է Կարեն Ավագյանը՝ հատուկ շնորհավորելով նաև մեր երկրի պատիվը տարբեր ոլորտներում բարձր պահող երիտասարդներին՝ օլիմպիական մեդալներ նվաճած տղաներին, առարկայական օլիմպիադաներում հաջողություններ գրանցած աշակերտներին, աշխարհին ժամանակակից ՏՏ լուծումներ ներկայացնող երիտասարդ մասնագետներին, և իհարկե՝ սահմանին կանգնած զինծառայողներին։
Կարինե Սիմոնյանը սովորում է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում։ Նա բոլոր ուսանողներին մաղթում է ուսումնական հաջողություններ, ճիշտ օգտագործել իրենց գիտելիքները։ Նա միակ խնդիրը համարում է աշխատատեղերի պակասը և նշում, որ պետք է լավ սովորեն մրցունակ լինելու համար։
Նշենք նաև, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում՝ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» նախագիծը: ՄԻԱՎ-ի, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության կարևորության և ինքնաթեստավորման հնարավորության մասին տեղեկացնելու նպատակով մարզահամերգային համալիրում երիտասարդների շրջանում տարածվել է ՄԻԱՎ-ի վերաբերյալ իրազեկող-կրթող 6000 թռուցիկ: Համալիրի նախասրահում ցուցադրվել են նաև երիտասարդ նկարիչների կողմից պատրաստված աշխատանքներ, որոնք միտված են պատկերավոր կերպով իրազեկելու, որ ՄԻԱՎ-ն այլևս դատավճիռ չէ, կարևոր է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալ և հնարավոր է ստանալ բուժում ու ապրել լիարժեք կյանքով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3093 դիտում
15:47 05-10-2018
Կամերային նվագախմբի և երգչախմբի համերգը նվիրվեց Շառլ Ազնավուրի հիշատակին
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»