4462 դիտում
03:40 03-01-2021
Իրավիճակին տեղյակ յուրաքանչյուրի մտքում այս պահին ծնվում են զանազան տարբերակներ՝ այս դահիճից ամեն գնով րոպե առաջ ազատվելու համար։ Եւ դա ունի իր հիմքերը
Քաղաքական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Որեւէ կուսակցություն՝ խորհրդարանական, թե արտախորհրդարական, չպաշտպանեց դահիճի արտահերթի առաջարկությունը։
Շուռնուխի բնակիչն անտեր է մնացել:
Պետական համապատասխան կառույցները, իրենց դահճապետի գլխավորությամբ, չեն տիրապետում ասուն լինելու իրենց պաշտոնական կարգավիճակին։
Անձնական վախն ու աթոռատենչությունը անտեսում է նույնիսկ իր երեխանների՝ վաղն էլ ավելի ծանր եւ անպատվաբեր վիճակում հայտնվելու հեռանկարը…
Իր սադրիչ պահվածքով դահիճը ժողովրդին ներքաշում է մարտի մեկի մի նոր տարածք, որն իրեն երկար սպասեցնել չի տա, եթե ուժայինները շարունակեն մնալ դահիճի կամակատարները։
Իրավիճակին տեղյակ յուրաքանչյուրի մտքում այս պահին ծնվում են զանազան տարբերակներ՝ այս դահիճից ամեն գնով րոպե առաջ ազատվելու համար։ Եւ դա ունի իր հիմքերը։
Ստեղծված իրավիճակում փողոցում դեպքերի ցանկացած զարգացման եւ հետեւանքների միակ պատասխանատուն լինելու է դահճապետը՝ իր ուժայիններով…
Ուժայիննե՛ր, առավել քան վստահ եմ, որ ունեք բոլոր հիմքերը ձերբակալելու այս մոլագարին՝ պետությունը հետագա գահավիժումից կանգնեցնլու համար։ Վստահ եմ՝ դրանում դուք նույնպես համոզվա՛ծ եք։
Մի՛ մասնակից դարձեք պետության կործանմանը»:
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
12:15 24-04-2019
Մեզանից յուրաքանչյուրի մտքում կրկին ծանրանալու են հարցեր. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
451 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
577 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1039 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը