8075 դիտում
11:09 02-01-2021
Արթուր Դավթյան․ Պետք է ուժեղանանք, հզորանանք, որ մեր երեխաներն այլևս պատերազմ չտեսնեն. Sport.News.am
Եվրոպական խաղերի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը Հայաստանի առաջատար մարմնամարզիկներից է: Ռազմի դաշտում չի եղել, բայց պատմում է, որ 44 օր տեւած պատերազմի օրերին իր կյանքի ամենամեծ սթրեսն է ապրել: Հույս ունի, որ իր եւ իր նման երիտասարդների միջոցով հնարավոր է Հայաստանը հզորացնել: Տոկիոյում գերնպատակը լինելու է ամեն գնով մեդալով վերադառնալը:
Արթուր Դավթյանը [url=https://sport.news.am/arm/news/118162/?fbclid=IwAR0nTJjK695g4BiCZ1YWtvm0Dff3MuXY2KFZN9AplGn_1-mkySlcMlCbtxw]NEWS.am Sport[/url]-ի համար ամփոփել է մրցաշրջան-2020-ը, խոսել պատերազմի, Հայաստանի ապագայի եւ հետպատերազմյան ծանր հոգեբանական վիճակից դուրս գալու իր տեսլականի մասին:
Հիժեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 8-ին Շտուտգարտում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը նվաճեց անվանական օլիմպիական ուղեգիր: Նա սպորտային մարմնամարզությունում Հայաստանի միակ ներկայացուցիչը կլինի Տոկիոյում:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգված Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2021թ․ հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը:
Մրցաշրջան-2020...
2020-ը շատ վատ տարի էր: Վատ էր առհասարակ եւ մարզական առումով: Համավարակի պատճառով բազմաթիվ մրցումներ բաց թողեցինք: Մասնակցեցինք ընդամենը երկու մրցաշարի՝ Ուկրաինայի եւ Վորոնինի գավաթներ: Մրցումներ շատ ունեինք 2020-ում, բայց քանի որ Եվրոպայի առաջնություն չէինք մասնակցելու Բաքվում տեղի ունենալու պատճառով, մեր բյուջեում շատ էր գումար մնում: Ոոշված էր, որ շատ մրցաշարերի պետք է մասնակցենք: Համավարակը բոլոր մեր ծրագրերը խառնեց:
Եվրոպայի առաջնությունը Բաքվում պետք է անցկացվեր, մենք հրաժարվեցինք: Պատերազմը սկսվելուն պես Եվրոպայի առաջնությունը Ադրբեջանից տեղափոխեցին Թուրքիա, որին եւս հրաժարվեցինք մասնակցել: Մենք ուզում էինք մասնակցել, բայց, կարծում եմ, ճիշտ արեցինք, որ չմեկնեցինք: Դեկտեմբերի 7-ին պետք է մեկնարկեր առաջնությունը: Մասնակցել են քիչ երկներ, ուժեղները չեն մասնակցել: Ի դեպ, Ադրբեջանին թույլ չեն տվել մասնացել: Թիմը կորոնավիրուսի թեստ է հանձնել, երեք մարմնամարզիկի մոտ դրական պատասխան է եղել եւ ամբողջ թիմը հանել են մրցումներից: Հետաքրքիր էր, որ Թուրքիայում Ադրբեջանին թույլ չտվեցին մասնակցել, ոչինչ չարեցին, այդ 3 մարզիկի պատճառով ամբողջ թիմը հանեցին:
Պատերազմ...
Անդառնալի ցավ ապրեցինք 2020 թվականին: Պատերազմը անբուժելի վերք թողեց բոլորիս սրտերում: Պատերազմի օրերին կյանքիս ամենամեծ սթրեսը ապրեցի: Կյանքում չգիտեի՝ սթրեսն ինչ է: Մարզական անհաջողությունների ժամանակ էի սթրես տանում, որ վատ էին հանդես գալիս, ինձ համար դեպրեսիա էր, ծանր էի տանում: Այդքանով գիտեի՝ ինչ բան է սթրեսը: Բայց պատերազմի օրերին ապրածս չեմ համեմատի ոչնչի հետ:
Պատերազմ բառն արդեն ու այսուհետ բոլորիս մոտ միայն ցավի զգացում է առաջացնելու: Բոլոր նահատակվածները մեր եղբայրներն են, ինձ համար նրանք բոլորն այլեւս իմ հարազատներն են: Ես մեծ ցավ եմ ապրում, որ տեսնում եմ՝ մեր ազգը ինչ սգի, ցավի ու տառապանքի մեջ է:
Մենք հզոր ազգ ենք, պայքարող ու հաղթող ազգ են: Պատերազմում մենք չպետք է պարտվեինք: Սպորտում, մյուս ոլորտներում կարող ենք պարտվել, զիջել, բայց կռվի դաշտում մենք չպետք է պարտվեինք:
Այս ընթացքում որեւէ պահ չեմ մտածել երկրից հեռանալու մասին: Ես պատասխանատվություն ունեմ իմ երկրին նոր ու մեծ հաղթանակներ պարգեւել: Հիմա մենք բոլորս ավելի շատ ենք պետք մեր երկրին, քան երբեւէ: Եթե նախկինում շատ պահանջներ ունեինք, որպես մարզաշխարհի ներկայացուցիչներ՝ դահլիճ, մարզագույք, թոշակ եւ այլն, հիմա ոչինչ չենք կարող ուզել, պահանջել: Այդքան զինվոր զոհվեց, այդքան զինվոր վիրավորվեց, թող նրանց տան գումարներ, ապահովեն լավագույն պայմաններով, բոլոր անհրաժեշտ պարագաներով: Եթե մեզ ինչ-որ բան պետք է տան, ավելի լավ է՝ զոհված զինվորների ընտանիքներին, վիրավոր զինվորին տան: Հիմա պետք է բոլորս միասնական լինենք, օգնենք միմյանց, որ կարողանանք վերականգնվել:
Պատերազմից հետո...
Պատերազմն ինձ զայրացրել է, ավելի շատ տրամադրել իմ գործում լինել հաղթող, իմ սպորտում լինել Հայաստանի անունը բարձրացնող: Հաղթելու ու բոլոր մրցաշարերից հաղթանակով վերադառնալու նպատակս հիմա ավելի է շատացել, ապացուցել, որ մենք ուժեղ ենք: Ադրբեջանը ոչ հավասար պայմաններում է մեզ հաղթել: Մենք ավելի ուժեղ ենք եւ պետք է ապացուցենք դա, ինչպես սպորտում, այնպես էլ մյուս ոլորտներում:
Մանրամասները՝ [url=https://sport.news.am/arm/news/118162/?fbclid=IwAR0nTJjK695g4BiCZ1YWtvm0Dff3MuXY2KFZN9AplGn_1-mkySlcMlCbtxw]Sport.News.am[/url]-ում:
Նմանատիպ նյութեր
2590 դիտում
23:18 20-12-2023
Արթուր Դավթյան․ Օլիմպիական խաղերում նշաձողս ոսկե մեդալն է․ sport.news.am
1258 դիտում
23:14 29-09-2023
«Մեզ ուժեղ պետություն է պետք, մենք պետք է ուժեղանանք, այլ ելք չկա». Մհեր Հակոբյան