211652_close_icon

Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հարձակման, Հայաստանի օտարածին ու թրքահպատակ իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում՝ մենք կորցրեցինք հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերած Արցախը. Խաչիկ Ասրյան

views-count2348 դիտում article-date 15:25 30-12-2020
Կոչ՝ Արցախի բնակիչներին Արցախի հերո՛ս Ժողովուրդ, 2020 թվականը Հայաստանի ու Արցախի համար ամենաողբերգականն ու կորստաբերն էր՝ առնվազն վերջին հարյուրամյակի ընթացքում: Թուրք-ադրբեջանական հրոսակախմբերի հարձակման, Հայաստանի օտարածին ու թրքահպատակ իշխանությունների ապաշնորհ գործունեության արդյունքում՝ մենք կորցրեցինք հազարավոր հայորդիների կյանքի գնով ձեռք բերած ու Հայ Ժողովրդի 30-ամյա զոհողությունների արդյունքում պահպանած Արցախ աշխարհի զգալի մասը: Բարեբախտաբար, մեր դարավոր բարեկամ ու ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի՝ ի դեմս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական միջնորդության և ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայման շնորհիվ, հնարավոր եղավ կանխել արյունահեղության շարունակումը՝ փրկելով Արցախի թեկուզ վիրավոր, սակայն ֆիզիկական գոյությունը: Պատվախնդի՛ր արցախցիներ, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ 2021 թվականին Հայաստանն անպայմանորեն մաքրվելու է օտարածին ու թրքահպատակ իշխանություններից, և մենք առավել քան վստահ ենք, որ Հայաստանն, Արցախն ու համայն հայությունն ուղղելու են իրենց կորացած մեջքը, և արժանապատվորեն շարունակելու ենք մեր հազարամյա հաղթական ընթացքը: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, և Հայաստանի անմնացորդ աջակցությամբ՝ Արցախը մաքրվելու է թուրքական ժամանակավոր ներկայությունից և վերականգնելու է իր՝ ինքնիշխան ապրելու իրավունքը: Մենք պարտավոր ենք ապրել և ուժեղանալ, կառուցել ռազմական և սոցիալական Հայաստան՝ հանուն մեր հազարավոր նահատակ որդիների և գալիք սերունդների աչքերին արժանապատիվ նայելու իրավունքի: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ՝ Խաչիկ Ասրյան

Նմանատիպ նյութեր