211652_close_icon
views-count1661 դիտում article-date 12:22 30-12-2020

Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների շուրջ տեղի ունեցող սահմռկեցուցիչ հանձման գործարքի մասին կապիտուլյացիոն իշխանության ներկայացուցիչները տարբեր բաներ են հորինում։ Նախ, դավաճան ստահակն ասաց, որ հաձկական դիրքերը Սյունիքում հանձնվում են ըստ բանավոր պայմանավոդվածության։ Հետո ԱԽ քարտուղար աշխատող գործակալն ցինիկաբար հայտնեց, թե իրականացվում է դեմարկացիա, այն էլ՝ որոշակի փաստաթղթային հիմքով։ Եւ ահա երեկ ԱԳՆ-ն պաշտոնական դիրքորոշում հայտնեց գործընթացի մասին, ըստ որի «ներկայումս ընթացող միջոցառումների իրականացումը չի առնչվում կարգավիճակային հարցերին, չի կարող մեկնաբանվել որպես սահմանագծման և սահմանազատման շուրջ վերջնական համաձայնություն կամ գոյություն ունեցած վարչական սահմանների մեխանիկական հաստատում»: Սա ինչ է՞, եթե ոչ դավադիր քաոս։ ԱԳՆ-ն, վարչապետ կոչվածը եւ ԱԽՔ-ը նույն, երկրի համար կենսական հարցի մասին 3 տարբեր բաներ են ասում։ Այս փնթիների ոհմակը փնթի է ամեն ինչում։ Սա կրկին ապացուցում է, որ պետականության կորստի գործընթացը այլեւս իրականություն է։ Մի քիչ էլ հապաղենք, եւ ադրբեջանական ձեռառնոցին no oldu Pashinyan -ից կվերածվի no oldu Ermenistan.»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Պետության դիտավորյալ ապամոնտաժումը շարունակվում է։ Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանների շուրջ տեղի ունեցող...

Posted by Armen Ashotyan on 2020 թ. դեկտեմբերի 30, չորեքշաբթի

Նմանատիպ նյութեր