1482 դիտում
13:35 28-12-2020
ՊԵԿ-ում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն
Ամանորի կապակցությամբ Պետական եկամուտների կոմիտեն ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին առանձին ստորաբաժանումներում սահմանել է հերթապահություն: Տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2020թ. դեկտեմբերի 31-ին, 2021թ. հունվարի 4-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:
Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, մաքսային հսկողության, մաքսային վիճակագրության և եկամուտների հաշվառման, տեղեկատվական տեխնոլոգիաների, իրավաբանական վարչություններում և քարտուղարությունում։
Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:
ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
571 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
874 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1879 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է