2018 դիտում
12:29 26-12-2019
Պետական եկամուտների կոմիտեում ոչ աշխատանքային և տոնական օրերին սահմանվել է հերթապահություն. Սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն
Պետական եկամուտների կոմիտեն Ամանորի կապակցությամբ առանձին ստորաբաժանումներում ոչ աշխատանքային, տոնական և հիշատակի օրերին սահմանել է հերթապահություն:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հրամանով արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների, ինչպես նաև ֆիզիկական անձանց կողմից մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձևակերպումներն անխափան իրականացնելու նպատակով 2019թ. դեկտեմբերի 28-ին, 2020թ. հունվարի 3-ից 7-ը՝ ժամը 11.00-ից մինչև 15.00-ն սահմանվել է հերթապահություն:
Մասնավորապես, հերթապահություն սահմանվել է ՊԵԿ մաքսատուն-վարչություններում, մաքսանենգության դեմ պայքարի, մաքսային հսկողության, հետաքննության և օպերատիվ- հետախուզության, տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություններում և քարտուղարությունում։ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում աշխատանքները կիրականացվեն նաև 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 09.00-ից մինչև 21.00-ն:
Հերթապահության ժամանակացույցի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաև պատասխանատու անձի տվյալները և հեռախոսահամարը մաքսային գործառույթների իրականացման վայրերում զետեղված են տեղեկատվական վահանակներում:
ՊԵԿ նախագահի հրամանով տոնական և նախատոնական օրերին Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, մաքսատուն-վարչությունների, սահմանային մաքսային կետ-բաժինների կողմից սահմանային մաքսային մարմիններում կիրականացվի ուժեղացված հսկողություն:
[b]ՀՀ պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի [/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
601 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
805 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am