Նաիրի Հոխիկյան. Գոնե մեկ հաջողություն արձանագրելու ցանկությամբ մարդն ավելի է խրվում խաղի մեջ
                        Լրագրող, միջէթնիկ հարաբերությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երբ խաղամոլը լավ խաղալ չգիտի և պարտվում է խոշոր գումար, անմիջապես առաջ է գալիս անհաջողակի պիտակից ձերբազատվելու բարդույթը։
Գոնե մեկ հաջողություն արձանագրելու ցանկությամբ մարդն ավելի է խրվում խաղի մեջ, բայց քանի որ տրամաբանության փոխարեն առաջին պլան են մղվում զգացմունքն ու բարդույթները, նոր պարտությունները հաջորդում են իրար։ 
Արդյունքում խաղամոլը խաղադրույք է անում նույնիսկ սեփական տունը' վստահ լինելով, թե ինքը շատ խելացի ու խորամանկ է, բայց ի վերջո զրկվում է ամեն ինչից ու դառնում ծաղրի առարկա»:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


