Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 621 նոր դեպք, առողջացել է 1049 քաղաքացի
Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք, առողջացել է 1049 քաղաքացի, մահացել՝ 19-ը:
Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 2866 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 578776-ի:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156763 դեպք, որոնցից 137815-ն` առողջացած, 2733-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15544 պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 671 է: