211652_close_icon
views-count3876 դիտում article-date 16:18 23-12-2020

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

Նիկոլ Փաշինյանը Համլետ Նազարյանին ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի պետ նշանակելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Համլետ Նազարյանի դիմումը՝ 1. Համլետ Գարիկի Նազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության վերլուծության բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-11-Ղ3-2)։ 2. Համլետ Գարիկի Նազարյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ: Փաշինյանի մեկ այլ որոշմամբ Անուշ Չիթչյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի հեռախոսազանգերի սպասարկման բաժնի պետ. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերն ու Անուշ Չիթչյանի դիմումը՝ 1. Անուշ Վահրամի Չիթչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության թեժ գծի հեռախոսազանգերի սպասարկման բաժնի պետ (պաշտոնի ծածկագիրը՝ 06-11-Ղ3-3)։ 2. Անուշ Վահրամի Չիթչյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»,- ասված է որոշման մեջ:

Նմանատիպ նյութեր