211652_close_icon
views-count4327 դիտում article-date 14:18 05-06-2020

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել: Այս մասին տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Արմինե Մաթոսյանի դիմումը՝ 1. Արմինե Զավենի Մաթոսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի աշխատանքի վարձատրության քաղաքականության վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.4-Ղ2-1)։ 2. Արմինե Զավենի Մաթոսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554 -Ն որոշման հավելվածի 147-րդ եւ 151-րդ կետերն ու Արմինե Սարգսյանի դիմումը՝ 1. Արմինե Աշոտի Սարգսյանին նշանակել վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի պաշտոնների գնահատման եւ դասակարգման վարչության պետ (պաշտոնի ծածկագիր՝ 06-Գ26-21.3-Ղ2-1)։ 2. Արմինե Աշոտի Սարգսյանի պաշտոնային դրույքաչափը սահմանել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան»:

Նմանատիպ նյութեր