211652_close_icon
views-count1999 դիտում article-date 14:08 23-12-2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարում է [url=http://www.mlsa.am/?p=26837]դրամաշնորհային մրցույթներ[/url], որոնց կարող են մասնակցել պետական կամ ՏԻՄ ենթակայության ներքո չգտնվող սոցիալական ծառայություններ տրամադրող, հավաստագրված կազմակերպությունները։ Հայտերն ընդունվում են մինչև 2021թ․ հունվարի 15-ը ժամը 10։00։ Մրցույթները՝ ստորև «Թրաֆիքինգի եվ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ մատուցելու» ծրագիր, «Տեսողության խնդիրներ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիր, «Մտավոր խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային սոցիալ-վերականգնողական ծառայություններ» ծրագիր, «Մտավոր խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ» ծրագիր, «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագիր, «Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում» ծրագիր, «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայությունների տրամադրում» ծրագիր, «Տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի ծառայություններ» ծրագիր, «Տնային խնամքի ծառայություններ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար» ծրագիր, «Տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ Լոռու մարզում» ծրագիր, «Անօթևան մարդկանց համար ժամանակավոր օթևանի տրամադրման ծառայություններ» ծրագիր, «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ» ներառյալ «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագիր։

Նմանատիպ նյութեր