211652_close_icon
views-count2054 դիտում article-date 12:58 22-12-2020

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, մի քանի ժամից կհրապարակի որոշումը․ նրան ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ Առուշանյանին մեկուսացնել Գորիս համայնքից․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Tert.am

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, մի քանի ժամի ընթացքում կհրապարակի որոշումը: Մոտ 1,5 ժամ քննարկվեցին բոլոր հարցերը։ Կարծում եմ՝ պաշտպանական թիմին հաջողվեց դատարանին հիմնավորել, որ Առուշանյանի ձերբակալումն իրավաչափ չէ և բացարձակ ապօրինի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/22/arushanyan/3478121?fbclid=IwAR1Sfj0iJAJ4VjLPtjr1NeZ0bNzihDxflpOqXyadJq0xxlXklJQoMHGky3s]Tert.am[/url]-ը։ «Նրան ձերբակալելը մեկ նպատակ էր հետապնդում՝ հիշյալ օրն (Առուշանյանը կոչ էր արել դեկտեմբերի 21-ին խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ-Tert.am) Առուշանյանին մեկուսացնել Գորիս համայնքից»,– ասաց նա։ Մելքոնյանը հույս հայտնեց, որ դատարանն այլ բան չի կարող անել, քան Առուշանյանին ազատ արձակելը․ «Հույս ունեմ՝ դատարանն այլ բան չի կարող անել, քանի որ այն հարցադրումները, որ մեր կողմից ուղղվեցին նաև քննիչին, մնացին անպատասխան, որովհետև նա փաստերի դեմ ոչինչ չէր կարող ներկայացնել։ Մինչ այս պահը վարույթն իրականացնող մարմինը չունի տվյալ՝ Առուշանյանի կոչով կազմակերպվողը ապօրինի՞ հավաք էր, թե՞ օրինական, բայց կասկածում է, թե Առուշանյանը ապօրինի հավաք կազմակերպելու փորձ է արել»,-ասաց փաստաբանը։ Հարցին՝ իր կարծիքով՝ սա իշխանությունների կողմից ուղղորդված քա՞յլ էր, որ Գորիսի քաղաքապետը չմասնակցի ակցիաներին, փաստաբանն արձագանքեց։ «Ես ենթադրում եմ, որ այստեղ, միանշանակ, քաղաքական ենթատեքստ կա»,-ասաց նա՝ նշելով նաև, թե Առուշանյանի հետ հանդիպմանը վերջինս Գորիսի պաշտպանությամբ է հետաքրքրվել միայն։ Հիշեցնենք, որ երեկ Ոստիկանությունից տեղեկացրել էին, որ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հարուցված քրեական գործի շրջանակներում բերման է ենթարկվել և ներկայացվել նախաքննական մարմին՝ Քննչական կոմիտե: Հիշեցնենք, որ բողոքի քննությունը երեկ հետաձգվել էր վարույթն իրականացնող մարմնի չներկայանալու պատճառով։ Տեսանյութը՝ [url=https://www.tert.am/am/news/2020/12/22/arushanyan/3478121?fbclid=IwAR1Sfj0iJAJ4VjLPtjr1NeZ0bNzihDxflpOqXyadJq0xxlXklJQoMHGky3s]Tert.am[/url]-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր