211652_close_icon

Դուրս է բերվել ևս 22 զոհվածի մարմին, որոնողական աշխատանքները շարունակվում են. Արցախի ԱԻՊԾ

views-count5046 դիտում article-date 16:50 20-12-2020
Երեկ որոնողական աշխատանքներ կատարող փրկարարական խմբերը Հորադիզից, Ջաբրայիլից եւ Իշխանաձորից դուրս են բերել 22 զինծառայողի մարմին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, NEWS.am-ի հետ զրուցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նոյեմբերի 13-ից սկսած ընդհանուր առմամբ դուսր է բերվել 1020 մարմին, որոնողական աշխատանքնները շարունակվում են: Երկրորդ անգամ որոնողական աշխատանքներ են լատարվելու Շուշիի լեռնաանտառային գոտիներում, նաեւ Հադրութի եւ Ջաբրայիլի ուղղություններով»,-ասաց նա: Ըստ Հունան Թադևոսյանի՝ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև անհետ կորած զինծառայողների ծնողները, իսկ ռուս խաղաղապահները օժանդակում են բանակցային գործընթացներում

Նմանատիպ նյութեր