211652_close_icon
views-count97453 դիտում article-date 17:29 19-12-2020

Ողբերգական դեպք Երևանում․ 20-ամյա աղջիկը Կիևյան կամրջից իրեն ցած է նետել

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից երիտասարդ աղջիկ է ցած նետվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի բնակիչ, 20-ամյա Սեդա Զ.-ն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր