«Սգո երթն» առաջնորդում են Փաշինյանի թիկնազորի մեքենաները, իսկ նա առանձնացված է քայլում երթի մյուս մասնակիցներից․Tert.am
Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ շարունակվում է «Սգո երթը» դեպի Եռաբլուր։ Համացանցում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում երևում է, որ Փաշինյանից առաջ գնում են նրա թիկնազորի մեքենաները։ Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/12/19/Pashinyan/3476201?fbclid=IwAR3pnVF2cD8AHyKPgDLtAo9VU8TormaHWD1qTT2ZxaIN_x4Mx4nJO3PKLg0]Tert.am[/url]-ը։
Լուսանկարներում երևում է նաև, թե ինչպես է զինվորականներով ու թիկնապահներով շրջապատված Փաշինյանը առանձնացած քայլում երթի մյուս մասնակիցներից։
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր եռօրյա սուգ է հայտարարված՝ ի հիշատակ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում զոհվածների։ Ժամը 13։00-ից մեկնարկել է «Սգո երթը» դեպի Եռաբլուր,այնտեղ, սակայն, հավաքվել են ազատամարտիկներն ու զոհերի հարազատները՝ թույլ չտալու Փաշինյանի մուտքը Եռաբլուր։