211652_close_icon

Սա տվող իշխանություն է, ինքը ոչինչ այլևս չի կարող անել․ Թաթուլ Հակոբյան․ 168․am

views-count1688 դիտում article-date 15:29 18-12-2020
Առկա իրավիճակում խնդիրը գործող կառավարության մեջ չէ, Նիկոլ Փաշինյանի մեջ չէ՝ որպես անհատականություն, ոչ էլ նրանում, որ հեռացնեն այսօրվա իշխանությանը: Խնդիրն այն է, թե ինչ պետք է արվի հետո: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նման տեսակետ հայտնեց՝ «Ինչո՞ւ է փորձության ենթարկվում նոյեմբերի 9-ի հայտարարությունը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ անդրադառնալով այսօր առկա մարտահրավերների լուծմանը: Գրում է [url=https://168.am/2020/12/18/1431130.html?fbclid=IwAR3Qtq-X8rkHCQeYgyJW3MA5aGyn0SYjWVaWgS8OX6xnZ7sFcOkyaKxJkd4]168․am[/url]-ը։ Լրագրող, Սիվիլիթաս հիմնադրամի վերլուծաբան Թաթուլ Հակոբյանի խոսքով՝ լուծումը օրվա իշխանությունների հեռացումն է ու նոր իշխանության ձևավորումը՝ ոչ թե «փողոցի հեղաշրջման ճանապարհով», այլ՝ նոր ընտրություններով: «Եթե հայ ժողովուրդը չկարողացավ ազատվել ժամ առաջ այս ընտրված աղետից, ապա կորուստներն անխուսափելի են: Եվ, ի վերջո, սա մի իշխանություն է, որը միայն և միայն կարող է տալ: Սա տվող իշխանություն է, ինքը ոչինչ այլևս չի կարող անել… Նիկոլ Փաշինյանին կանչել են, ասել են՝ «էս ա թուղթը պետք ա ստորագրես», ինքն էլ հլու-հնազանդ ստորագրել է: Այսինքն, գտել են մեկին, հարմար առիթ են գտել, մի մարդու, ես այդ մարդուն անվանում եմ ընտրված աղետ, այսինքն՝ հայ ժողովրդի կողմից ընտրված աղետ, որովհետև 70%, այո, մենք ձայն ենք տվել այդ աղետին, և այդ աղետը գնացել է, ստորագրել է, և հիմա, իրավամբ, մենք չգիտենք՝ կա՞ կողքից փաստաթուղթ, թե՞ չկա, պայմանավորվածություն կա՞, թե՞ չկա, որովհետև վերջին հարցազրույցում ընտրված աղետն ինչ-որ տրամադրություն էր ցույց տալիս, ասում էր՝ «տեսնում եք, դե պարզ չի՞, որ եթե 90%-ն արդեն ադրբեջանցիները գրավել էին Կուբաթլուի և Զանգելանի շրջանները, այդ շրջանների մասին որևէ հիշատակում չկա կապիտուլյացիոն փաստաթղթում, ասում է՝ «տրամաբանական էր, որ պետք ա էդտեղից էլ դուրս գայինք»: Այսինքն՝ սկսել է մեկնաբանել իրենց պարտադրված փաստաթուղթը, բայց բանավոր կետերով հավանաբար… Կապիտուլյացիայի ժամանակ դու չես բանակցում: Դու լուռումունջ ստորագրում ես այն, ինչ դնում են քո առաջ»,- ասաց Թաթուլ Հակոբյանը: Մանրամասն՝ [url=https://168.am/2020/12/18/1431130.html?fbclid=IwAR3Qtq-X8rkHCQeYgyJW3MA5aGyn0SYjWVaWgS8OX6xnZ7sFcOkyaKxJkd4]սկզբնաղբյուր[/url] կայքում

Նմանատիպ նյութեր