1123 դիտում
14:05 18-12-2020
Քրիստիննե Գրիգորյանը ԵՄ գործընկերներին ներկայացրել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը
Բրյուսելում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երրորդ նիստը, որին մասնակցող հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը։ Տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նիստի ընթացքում ՀՀ-ԵՄ կողմերը մտքեր են փոխանակել ժողովրդավարության, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում Կառավարության բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։
Հայկական կողմից թեման ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։
Նախարարի տեղակալն իր ելույթում գործընկերներին ներկայացրել է դատական և իրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և ոստիկանության ոլորտի բարեփոխումների կատարման ընթացքը։
Փոխնախարար Գրիգորյանը շեշտել է, որ կառավարությունը հետևողականորեն շարժվում է առաջ դատական համակարգի բարեվարքության, անկախության և արդյունավետության ապահովման իր ծրագրով, անդրադարձել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմինների ձևավորման ընթացքին, ինչպես նաև տեղեկացրել քրեական արդարադատության ժամանակակից համակարգի ներդրմանը միտված քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի հաստատման ընթացքի մասին։
Քրիստիննե Գրիգորյանը նաև ներկայացրել է մարդու իրավունքներրի պաշտպանության և ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղություններն ու ընթացքը։
ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեֆ Բորելը բարձր է գնահատել արդարադատության և հակակոռուպցիոն ոլորտներում կառավարության իրականացրած բարեփոխումների ընթացքը, գոհունակությամբ է նշել եղած մարտահրավերների պայմաններում ժողովրդավարական այդ բարեփոխումները շարունակելու Կառավարության հանձնառությունը։
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին նշել է, որ արդարադատության ոլորտի բարեփոխումներին Եվրոպական միությունն աջակցում է 30 մլն եվրոյի աջակցության փաթեթով և խոստումնալից կատարողականի համար անցյալ շաբաթ կատարել է աջակցության 9 մլն եվրոյի փոխանցում պետական բյուջե։
Հանձնակատարը նշել է, որ ԵՄ-ն կարևորում է հակակոռուպցիոն ուժեղ ինստիտուտների, ներառյալ՝ Հակակոռուպցիոն իրավապահ մարմնի և հակակոռուպցիոն դատարանի ձևավորման ուղղությամբ Կառավարության ակտիվ ջանքերը։
Օլիվեր Վարհեին նաև նշել է, որ Եվրոպական միությունն աջակցում է ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության ստեղծման կառավարության ջանքերին, և այդ ուղղությամբ 10 մլն եվրոյի աջակցություն է հասանելի դարձրել 2021 թվականից։
Նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը անդրադարձել է COVID-19 համավարակին և ադրբեջանական կողմից սանձազերծված պատերազմին, դրա ցավալի հետևանքներին և նշել, որ երկրում ստեղծվել են մարդու իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության նոր մարտահրավերներ և առաջնահերթություններ։
Նմանատիպ նյութեր
1953 դիտում
15:55 15-11-2016
Քննարկվել է դատաիրավական բարեփոխումների ոլորտում ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը
988 դիտում
19:58 29-11-2022
Վարչապետին զեկուցվել է դատաիրավական ոլորտի բարեփոխումների ընթացքի մասին
Այս բաժնից
748 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
856 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին