46263 դիտում
10:17 18-12-2020
Հադրութի Դրախտիկ գյուղում նա իր գումարտակի հետ վարեց իր վերջին մարտը` անմահանալով իր գումարտակի ութ ընկերների հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ռոբերտ Հասրաթյանը ծնվել է 1992 թվականի մայիսի 20֊ին Արարատի մարզի Այգեստան գյուղում։
Դառը մանկությունը չի խանգարել ապագա հերոսին, որ հյուսի իր երազանքները և ձգտի իրականացնել դրանք։
Ուսման երկար ճանապարհ է անցել՝ 2007֊2009 թվականներին սովորել է Ք. Իվանյանի անվան ռազմական վարժարանում, 2009֊2013 թվականներին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում։
2013թվականին լեյտենանտի կոչումով ծառայության է անցել «Եղնիկներ» կոչվող զորամասում որպես դասակի հրամանատար։
Հենց առաջին օրերից նա վաստակել է իր զինվորների, ծառայակիցների և հրամանատարության սերն ու հարգանքը։
Ամիսներ անց նշանակվել է վաշտի հրամանատար։
Մասնակցել է նաև քառօրյա պատերազմին՝ գործելով բազում սխրանքներ։
2016 թվականին նույն զորամասում նշանակվել է որպես գումարտակի սպսռազինության գծով տեղակալ՝ ավագ լեյտենանտ կոչումով։
2017 թվականին ստացել կապիտանի կոչում։
2019 թվականին նույն զորամասում նշանակվել է գումարտակի շտաբի պետ և որոշ ժամանակ անց տեղափոխվում է ՀՀ ՊՆ Խաղաղապահ բրիգադում որպես գումարտակի շտաբի պետ։
2020 թվականին ստացել է մայորի կոչում։
Նա զուսպ, խելացի, բանիմաց սպա էր։
Արժանացել է բազմաթիվ շքանշանների, պատվոգրերի, խրախուսանքների՝ «Վազգեն Սարգսյան» մեդալ, «Անբասիր ծառայության համար» առաջին աստիճան մեդալ, «Մարտական ծառայության» մեդալ և այլն։
Պատերազմի առաջին օրերից Ռ. Հասրաթյանը եղել է առաջնագծում և ամեն ինչ արել է հաղթանակի համար։
Հավատացել է մեր բանակի հաղթանակին և արել է ամեն ինչ այդ հաղթանակը մոտեցնելու համար։
Գումարտակի հետ արիաբար մարտնչել են թշնամու դեմ, ընկել շրջափակման մեջ՝ մոտ 150 կմ քայլելով դուրս են եկել շրջափակումից` իրենց հետ տանելով վիրավոր զինվորներին և նման շատ սխրանքներ են եղել։
Բայց ավա՜ղ հոկտեմբերի 21֊ին Հադրութի Դրախտիկ գյուղում նա իր գումարտակի հետ վարեց իր վերջին մարտը` անմահանալով իր գումարտակի ութ ընկերների հետ։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 64+
64+
Նմանատիպ նյութեր
5084 դիտում
16:53 01-06-2018
Աշոտ Ղուլյանն այցելել է Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մանկապարտեզ և շնորհավորել մանուկների տոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ