47691 դիտում
13:53 17-12-2020
Արյունոտ ծաղրածուն սիրում է թվերի սիմվոլիզմը․ Վլադիմիր Գասպարյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Արյունոտ ծաղրածուն սիրում է թվերի սիմվոլիզմը։
Հիշեք՝ ինչպես սկսեց իր «հաղթական երթը» ապրիլի ուրբաթ 13-ին, ինչպես սատանայի թվով՝ 666 օր բացարձակ իշխանություն ունեցավ մեզ վրա, ինչպես Ծաղկազարդի օրը, երբ մեր Տերը մտավ Երուսաղեմ, որոշեց հավասարվել Նրան և հաստատել իր հաղթանակը անիծված հանրաքվեով...
Ու պարտվե՛ց։
Որովհետև թվային խեղկատակությունից ու չարից այն կողմ կա Վերին իշխանություն, որը սահման է դնում Արարքին։
Չարը պարտվեց ու կպարտվի, բայց արյունոտ է պարտվում, անմեղ արյուն խմելով, բոլորիս մեղսակից անելով է պարտվում։ Թե չարի խնջույքն ինչքան կտևի, մեզնից է կախված. որովհետև Բարձրյալն ընտրության իրավունք ու պարտականություն է տվել մարդուն։
Կռապաշտ ոգևորությամբ փողոցներում դիվական աղաղակներ արձակելը, ծիսական պարերով չարքի շուրջը պտտվելը, դևին զոհ մատուցելով՝ խորովածի ծուխը երկինք հանելը մեր ընտրությունն էր, ու պետք է սպասեինք երկնային պատասխանին։
Երբ ինքնահավանությունից ցնորված՝ ՀՊԱՐՏ-ության հաթաթա էինք տալիս Բարձրյալին, պիտի սպասեինք արձագանքին։ ՀՊԱՐՏ-ության մեղքի համար սիրելի հրեշտակներ են կործանվել, մենք ո՞վ ենք՝ ընդամենը եսասասիրությունից կուրացած մահկանացուներ...
Եվ աղետը, որի մեջ ենք հիմա, և արյան բաղնիքը, որտեղ մեզ լողացնում են, և մութը, որ նստել է ապագայի վրա, մե’նք բերեցինք՝ անգիտությամբ, ինքնախաբեությամբ, կռապաշտությամբ։
Բայց ճշմարիտ, ճշմարիտ ասում եմ ձեզ՝ դեռ ուշ չէ այս խելագարությունը կանգնեցնելու համար։ Պարզապես կրկին վերադառնանք ճամփաբաժան, ազգովի ապաշխարենք բաբելական մեղքի համար և մեր հոգուց, կյանքից, երկրից քերենք նեռին։ Համոզված եղեք՝ կթոթափվենք թե պարտված պատերազմի ավերներից, թե կորոնավիրուսից, թե հուսահատության խավարից։
Եվ ոտքի կկանգնենք՝ Տիրոջ կամոք ու մեր հավատով...
Արյունոտ ծաղրածուն պետք է պոկվի իր պատվանդանից ու նետվի անդունդը, ինչպես անկյալ հրեշտակը նետվեց։
Եվ դա մեր փոխարեն ուրիշը չի անելու։
Շուտո’վ...»
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Արյունոտ ծաղրածուն սիրում է թվերի սիմվոլիզմը։ Հիշեք՝ ինչպես սկսեց իր «հաղթական երթը» ապրիլի ուրբաթ 13-ին, ինչպես...
Posted by Vladimir Gasparyan / Վլադիմիր Գասպարյան on 2020 թ. դեկտեմբերի 17, հինգշաբթի
Նմանատիպ նյութեր
2629 դիտում
22:55 08-08-2014
Ծաղրածուն աշունը սրտում. մեկնարկում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 4-րդ փառատոնը
1283 դիտում
11:59 01-10-2014
ԱՄՆ-ում մահացել է աշխարհի ամենատարեց ծաղրածուն
3369 դիտում
18:08 06-09-2022
Մարության Հայկոն՝ «ձախողված ծաղրածուն»․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1102 դիտում
13:39 10-01-2025
Ջալալ Հարությունյանի գործով մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել նրան
1144 դիտում
13:24 10-01-2025
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
868 դիտում
12:56 10-01-2025
Փաշինյանն իր ճաշակով փոխել է օրհներգի տողերի տեղն ու հպարտանում է, որ օրենք են խախտել. Գեղամ Մանուկյան