211652_close_icon
views-count1876 դիտում article-date 10:59 15-12-2020

Չկա այլ օրակարգ, այլ ճանապարհ, քան դավաճան Նիկոլին րոպե առաջ հեռացնելն ու ազգային կառավարություն ձևավորելն է. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանից չեն պահանջում արտահերթ ընտրություններ: Նա մասնավորապես նշել է՝ եթե անգամ այսօր դավաճան Նիկոլը հրաժարական տա, արտահերթ ընտրություններն անցկացնելու համար կպահանջվի մի քանի ամիս, ու հարց բարձրացրել՝ «Մենք պատրա՞ստ ենք թույլ տալու, որ այդ ամիսների ընթացքում դավաճան իշխանության պարագլուխը ոստիկանական ուժերով ժողովրդին ծեծելով ու ձերբակալելով գյուղ առ գյուղ հանձնի մեր հայրենիքը թուրքին»: Բաբայանի գրառումը՝ ստորև. «Վերջերս Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչները հարցնում են, թե ինչո՞ւ ենք պահանջում հրաժարական և ոչ թե արտահերթ ընտրություններ: Ցավոք, այդ հարցին են միացել նաև բազմաթիվ մարդիկ, որոնց ճանաչում եմ: Ճանաչելով գիտեմ, որ նրանք ոչ թե նիկոլական իշխանության քաղաքական գծի երկրպագումներն են, այլ չեն վերլուծում իրավիճակն ամբողջ խորությամբ: Պատճառները բազմաթիվ են, այնքան շատ, որ ժամանակս չի հերիքում ցուցակագրել և հանրությանը ներկայացնել, բայց դրանցից մեկը տեսանք անցնող գիշեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ինչու Նիկոլ Փաշինյանից չենք պահանջում արտահերթ ընտրություններ Վերջերս Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած քաղաքական ուժի...

Posted by Arsen Babayan on 2020 թ. դեկտեմբերի 14, երկուշաբթի

Նմանատիպ նյութեր