Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում սուգ կհայտարարվի
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում սուգ կհայտարարվի։ Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Աշխարհահռչակ ֆրանսիացի հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը 94 տարեկանում մահացել է հոկտեմբերի 1-ին Ֆրանսիայի հարավի իր տանը: Մաեստրոյի հուղարկավորությունը կկատարվի շաբաթվա վերջին: