269878 դիտում
13:07 28-10-2020
Թշնամու դեմ մի քանի ժամ թեժ պայքարում Արարատի մարզի Լանջազատ գյուղից 19-ամյա Գևորգը զոհվել է, իսկ 20-ամյա եղբայրը՝ վիրավորվել. թշնամին մարդկային ու զինտեխնիկայի հսկայական կորուստներ տալով՝ հետ է շպրտվել առաջնագծից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արարատի մարզի Լանջազատ (Զովաշեն) գյուղում բնակվող եղբայրներ՝ 20-ամյա Հովհաննես Բաբաջանյանն ու 19-ամյա Գևորգ Բաբաջանյանը ծառայության են մեկնել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակ:
Երբ սեպտեմբերի 27-ին թշնամին հարձակվեց Արցախի վրա, եղբայրները իրենց զինակից ընկերների հետ առաջնագծում էին և պահում էին սահմանի անդորրը, ինչի շնորհիվ թշնամին չէր համարձակվում ոտնձգություն կատարել, սակայն սեպտեմբերի 27-ից հակառակորդը թեժ մարտեր սկսեց Արցախի սահմանի ողջ երկայնքով, այդ թվում՝ թիրախավորելով քաղաքներ, գյուղեր:
Զովաշենցի եղբայրներ Հովհաննեսն ու Գևորգը իրենց զինակից տղաների հետ սկսել են արժանի հակահարված տալ Մարտունու դիրքերում ՝ դիրքերի նկատմամբ ոտնձգություն կատարող թուրք-ադրբեջանական հրոսակների դեմ, ովքեր մարտի դաշտում թողնում են մարդկային և զինտեխնիկայի հսկայական կորուստներ ու հայ քաջերը բորենիներին հետ են շպրտում սահմանից:
Ցավոք, հերոսական կռվի ժամանակ Գևորգը զոհվում է, իսկ Հովհաննեսը՝ վիրավորվում:
Գյուղում կայծակնային արագությամբ տարածվում է Գևորգի մահվան և Հովհաննեսի վիրավորվելու մասին լուրը:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Պատերազմն ունի իր դաժան օրենքները ու ինչքան էլ ցավ ապրենք, միևնույն է՝ ի լուր աշխարհի պետք է հպարտորեն գոռանք՝ Հաղթելու ենք, քանի որ մեր անարատ ու մաքրամաքուր զինվորը, մեր հաղթանակները կերտած բանակի սպան, կամավորականը, աշխարհազորայինը շատ դեպքերում կանայք ու երիտասարդ աղջիկները, բժիշկները պայքարում են նենգ թշնամու դեմ՝ հանուն խաղաղության, հանուն ընտանիքների անվտանգության, պայքարում նենգ թշնամու դեմ ու այդ պայքարով կերտում են նոր հաղթանակներ՝ հանուն Հայաստանի ու Արցախի խաղաղության: Մեր ջահելները կռիվ են տալիս ոչ միայն մեր պետության, այլ աշխարհի անվտանգության հաամար:
Մի՞ թե աշխարհն ասրդեն կուրացել է ու չի տեսնում, որ համայն հայությունը պայքարի է դուրս ելել միջազգային ահաբեկիչների, նրանց հովանավորյալ Թուրքիայի ու Ադրբեջանի տականքի դեմ ու այդ պայքարում մասնակցություն ունեն նաև մեր զովաշենցիները:
Այդ պայքարի արդյունքում մեր հերոսը՝ նահատակված Գևորգը, իր կանքը դրեց զոհասեղանին: Մենք նրան բացակա չենք դնի:
Նրա, Հովհաննեսի, մյուս բոլոր զինվորների սխրանքներն անսահմահ են: Մենք սերնդեսերունդ պետք է փոխանցենք նրանց քաջագործությունների մասին ամեն մի մանրուք՝ սկսած գյուղից մինչև ռազմի դաշտում նրանց կողմից կատարված լեգենդների մասին:
Գյուղում եղբայրներին բոլորը գիտեն: Մեծի հետ մեծ էին, փոքրի հետ՝ փոքր: Շատ դեպքերում մենք՝ ավագ սերնդի ներկայացուցիչներս, զարմանում էինք եղբայրների մարդասիրությունից, խոսք ու զրույցից:
Երբեմն ասում էինք՝ եղբայրների մոտ խելքը տարիքից առաջ է ընկել: Շատ դեպքերում մենք, լինելով ավագ սերնդի ներկայացուցիչներ, գյուղամիջում երբեմն հարցեր քննարկելիս Հովոյին ու Գևորին էինք դիմում ու նրանց պատասխանները բոլորիս գոհացնում էր:
Նվիրված էին սպորտին, ունեն մարզական մեծ հաջողություններ, իսկ բանակ գնալուց առաջ ասում էին՝ տղեն տղա չի ինի, եթե խուսափի բանակ գնալուց ու նրանք ոչ միայն չխուսափեցին, այլ ծառայության անցան Ղարաբաղում և հենց առաջնագծում էլ օր ու գիշեր հսկում էին մեր անդորրը:
Հովհաննեսին ու բոլոր վիրավոր զինվորներին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում, իսկ բոլոր նահատակվածների համար ինչքան ցավում, այնքան էլ հպարտանում ենք:
Նրանք իրենց կյանքը դրեցին հայրենիքի պաշտպանության զոհասեղանին: Հայրենիք, որը նրանց համար սկսվում էր ծնողից, տանից, գյուղից ու քաղաքից»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
Նմանատիպ նյութեր
5990 դիտում
10:51 27-10-2020
Թշնամին շարունակում է կրել մարդկային և զինտեխնիկայի կորուստներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ