211652_close_icon
views-count2192 դիտում article-date 18:41 12-12-2020

Ռուս խաղաղապահները Մարտակերտի դպրոցում դաս են անցկացրել. News.am

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի զինծառայողները մարդասիրական ակցիա են անցկացրել Արցախի Մարտակերտ քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոցում՝ աշակերտներին հանձնելով դպրոցական ուսապարկեր, գրենական պիտույքներ եւ այլ պարագաներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը: Բացի այդ, զինծառայողները «Խաղաղապահի դաս» են անցկացրել, որի ընթացքում պատմել են խաղաղապահ գործունեության առանձնահատկությունների եւ անվտանգության հիմնական պահանջների մասին: Նրանք նաեւ Նրանք նաեւ ցուցադրել են դիտակետերում ծառայություն իրականացնող զինծառայողների համար նախատեսված սարքավորումների նմուշներ, ինչպես նաեւ սակրավորի ժամանակակից պաշտպանիչ կոստյումներ, ԻՄՊ-Ս2 ականի դետեկտորներ եւ ԻՆՎՈւ-3Մ որոնիչներ: «Դպրոցի տարողությունը՝ 900 մարդ, այս պահին աշակերտների թիվը՝ 310 մարդ, ուսուցիչների թիվը՝ 38 մարդ, հերթափոխի թիվը՝ 2»,- հայտնում է [url=https://https://news.am/arm/news/618583.html]News.am[/url]-ը:

Նմանատիպ նյութեր