211652_close_icon
views-count1798 դիտում article-date 16:51 12-12-2020

Ադրբեջանի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակ է բացվել Երասխում

Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում խոցված ռուսական ուղղաթիռի զոհերի հիշատակի հուշատախտակ բացվեց Երասխում: Նոյեմբերի 9-ին զոհված ռուս զինծառայողներին նվիրված հուշատախտակը տեղադրվել էր «Խաղաղություն» հիմնադրամի կողմից: Հաղրոդում է [url=https://armenpress.am/arm/news/1037627.html]«Արմենպրեսը»[/url]։ «Հայ հազարավոր զինվորներին միացան նաև ռուս սպաները, որոնք նոյեմբերի 9-ին իրենց առաքելությամբ Հայաստանի օդային տարածքում էին: Ուզում եմ դատապարտել Ադրբեջանի այդ ահաբեկչական ակտը, որի ընթացքում Հայաստանի տարածքում խոցվեց ռուս խաղաղապահների ուղղաթիռը»,- հուշատախտակի բացման արարողության ընթացքում ասաց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Տեղադրված հուշատախտակի փոխարեն հետագայում ուղղաթիռի ընկնելու վայրում հուշակոթող կկանգնեցվի:

Նմանատիպ նյութեր