211652_close_icon
views-count3081 դիտում article-date 16:38 12-12-2020

Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը. ՌԴ ԱԳՆ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը: Հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է [url=https://ria.ru/20201212/lavrov-1588914442.html]ria.ru[/url]-ն։ «Քննարկվել են միջազգային և երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ԼՂ կարգավորման հարցով ՀՀ վարչապետի, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հայտարարության իրագործման գործնական առաջադրանքներ»,-ասվում է հաղորդագրությունում: Զրույցը կայացել է այսօր:

Նմանատիպ նյութեր