984 դիտում
13:48 10-12-2020
Մյունխենի անվտանգության համաժողովը կորոնավիրուսի պատճառով հետաձգվել է
Մյունխենի անվտանգության համաժողովը, որը պետք է տեղի ունենար 2021 թվականի փետրվարի 19-21-ը, կորոնավիրուսի համավարակի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել է: Այս մասին գրում է [url=https://www.dw.com/en/munich-security-conference-postponed-due-to-covid-pandemic/a-55889096?fbclid=IwAR1bY8uNGfVdDIq1zFQiVXAtqZ8CO8uqHpYcWnrR64v9qVzRQ74Qvv1Jh7Y]Deutsche Welle[/url]-ն՝ ֆորումի նախագահ Վոլֆգանգ Իշինգերի խոսքերին հղումով։
Նա շեշտել է՝ համաժողովի անցկացման նոր ամսաթիվ այս պահի դրությամբ սահմանված չէ։ Ամենայն հավանականությամբ, այն կանցկացվի ապրիլի վերջից ոչ շուտ։
Հիշեցնենք՝ Մյունխենի անվտանգության համաժողովը պետք է դառնար առաջին լայնածավալ միջազգային միջոցառումը, որին, ըստ նախնական տվյալների, պետք է մասնակցեր նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը։ Համաժողովը միավորում է աշխարհի առաջնորդներին, քաղաքական գործիչներին և փորձագետներին`քննարկելու միջազգային քաղաքականության արդի խնդիրները:
Նմանատիպ նյութեր
3937 դիտում
13:19 11-03-2020
Կորոնավիրուսի համաժողովը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
1200 դիտում
17:30 02-02-2014
Մյունխենի հաջորդ համաժողովը տեղի կունենա 2015 թվականի փետրվարի 6-8-ը
Այս բաժնից
601 դիտում
14:18 11-01-2025
Եվրահանձնաժողովը կվերլուծի ԵՄ-ին ՀՀ անդամակցության հարցը և կքննարկի այն Երևանի հետ
751 դիտում
13:54 11-01-2025
Մոսկվայից ու Երևանից չվերթները Սարատովի օդանավակայանից ուղղվել են դեպի այլ օդանավակայաններ
733 դիտում
13:02 11-01-2025
Սոչիում երկրաշարժերի շարք է գրանցվել