4039 դիտում
11:10 22-05-2020
Ինչ պաշտոն կստանա Սամվել Բաբայանը Արցախում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը պաշտոն կստանա: Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-լեյտենանտ Բաբայանին նշանակելու է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար` փոխարինելով Վիտալի Բալասանյանին: Ու այս նշանակումը մեծ շոկ է լինելու Արցախի էլիտայի համար: Ինչու, որովհետև մեկ տասնամյակից ավելի Սամվել Բաբայանը, կարելի է ասել, վտարված է եղել իր հայրենիքից ու հիմա կրկին վերադառնում է` դարձյալ որպես պաշտոնյա, խորհրդարանում թվով երկրորդ խմբակցությունը ունեցող գործիչ:
Հիշեցնենք, որ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Բաբայանը ազատազրկման էր դատապարտվել 14 տարով, սակայն 4,5 տարի անց նրան ներում շնորհվեց։ Այդ ընթացքում Բաբայանի և նրա մերձավորների նկատմամբ տարաբնույթ ճնշումներ են գործադրվել, ընդհուպ մինչև նրան պատկանող սեփական տունը պետականացվեց և վերածվեց մանկապարտեզի:
Ու հիմա նրա հետ այսքան տարիների ընթացքում մեղմ ասած թշնամական հարաբերություններ ունեցող գործիչները և պաշտոնյաները անհարմար իրավիճակում են հայտնվել: Սա նշանակում է, որ Արցախի ներքին կյանքը դժվար թե խաղաղ լինի առաջիկա վերադասավորումների ժամանակ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8756 դիտում
15:25 28-01-2020
Բաբայանը Ես եմ, Բաբայանը Դու ես, Բաբայանը մենք ենք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1969 դիտում
09:27 10-12-2020
Նոր փոփոխություններ՝ Արցախում. Հայկ Խանումյանը պաշտոն կստանա. «Ժողովուրդ»
38148 դիտում
09:25 21-10-2017
Գագիկ Սուրենյանը նոր պաշտոն կստանա. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1486 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1813 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8889 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին