211652_close_icon
views-count1065 դիտում article-date 13:22 09-12-2020

Ռազմատնտեսական եւ դիվանագիտական ձախողումը, հասարակությանը տարբեր շերտերի բաժանումը համարում ենք ներկայիս կառավարության ձախողման արդյունք․ «Հայկենսատեխնոլոգիա» ՊՈԱԿ

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն ՊՈԱԿ-ի գիտական խորհուրդը (նիստ N 10 առ 07.12.2020 թ.), երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, ձայների մեծամասնությամբ ընդունել է հայտարարություն վարչապետի եւ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ։ Հայտարարության մեջ մասնավորապես նշվում է․ «Հաշվի առնելով 2018 թ.-ից հետո Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից վարվող ռազմատնտեսական եւ դիվանագիտական քաղաքականության ձախողումը, մասնավորապես՝ գիտության, կրթության, բժշկության, տնտեսության տարբեր ճյուղերի, բանակաշինության եւ այլ ոլորտներում լրջագույն բացթողումները, ինչպես նաեւ պետական կառավարման տարբեր ոլորտներում կադրային սխալ քաղաքականության իրականացումը եւ պետական առանցքային պաշտոններում կամայական նշանակումները, հասարակությանը տարբեր շերտերի բաժանումը եւ պառակտումը համարում ենք ներկայիս կառավարության ձախողված քաղաքականության արդյունք: Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ըստ որի՝ հայ ժողովուրդը կորցնում է իր պատմական հայրենիքի զգալի մասը, ինչն, ըստ էության, դիվանագիտական պարտության եւ ռազմաքաղաքական իշխանության կողմից վարած անհեռատես քաղաքականության արդյունք է։ Սեփական սխալներն ու թերացումները չընդունելը, մեղքի բաժինը այլոց վրա բարդելը, պատասխանատվությունից խուսափելը հանգեցրեց ներկայիս իրականությանը՝ վտանգելով մեր պետականության վերջին հանգրվանը: Ստեղծված իրավիճակն էլ ավելի է ակնառու դարձրել ոլորտային թերացումները»։

Նմանատիպ նյութեր