211652_close_icon
views-count60295 դիտում article-date 23:56 12-07-2018

Նոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողումը. Lurer.com

[url=https://lurer.com/?p=293173&l=am]Lurer.com[/url]-ը գրում է. «ՆԱՏՕ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովի հռչակագրում Հայաստանի և տարածաշրջանի երկրների մասին մեկ պարբերություն կա, որում, մասնավորապես, ասված է․ «Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Այս համատեքստում, մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում, ինչպես նաև Մոլդովայի Հանրապետությունում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին և չափանիշներին, ինչպես նաև ՄԱԿ-ի Կանոնադրությանը և Հելսինկիի եզրափակիչ ակտին համապատասխան»։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը մինչ Բրյուսել մեկնելը հայտարարել էր, թե իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին կախված է վերջնական տեքստից։ Վարչապետը հստակեցրել է, որ եթե տեքստում արտառոց որևէ բան չլինի՝ ինքն այդ գագաթնաժողովին կմասնակցի։ «Հույս ունեմ, որ ձևակերպումներն ընդունելի կլինեն»,- ասել է Փաշինյանը: Վարչապետն ի վերջո որոշում կայացրեց մասնակցել վեհաժողովին, սակայն դրա արդյունքում ընդունված հայտարարությունը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ արդյո՞ք դա ձեռնտու էր հայկական կողմին: Միանշանակ՝ ոչ: Բացի այդ, ակնհայտ է, որ Արցախյան հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը՝ ՆԱՏՕ-ի մոտեցումներում: Եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը նույն զամբյուղի մեջ է դրվում Մերձդնեստրի և մյուսների հետ, ապա դա կարող է լուրջ խնդիր առաջացնել հայկական դիվանագիտության համար։ Արդյո՞ք համաժողովին ընդառաջ՝ հայկական դիվանագիտությունը համապատասխան քայլեր է ձեռնարկել, որպեսզի Մերձդնեստրի, Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ մի զամբյուղում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չհիշատակվի։ Եթե անգամ ձեռնարկել է՝ պետք է փաստել, որ դրանք հաջողությամբ չեն ավարտվել: Իսկ ինչո՞վ է տարբերվում եզրափակիչ հայտարարության այս տեքստը՝ նախորդ տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի վեհաժողովներում արված ձևակերպումներից: Ոչնչով: Եվ հենց դա է , որ կարելի է անվանել Նոր Հայաստանի առաջին դիվանագիտական ձախողում, մեզ չի հաջողվել անել քայլ առաջ: Մասնավորապես,Սերժ Սարգսյանը 2016 թվականի հունիսին մասնակցել է ՆԱՏՕ-ի վեհաժողովին, ավելի ճիշտ՝ Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելության մասնակից երկրների հանդիպմանը եւ հայտարարել ինքնորոշման իրավունքի եւ Վիեննայի օրակարգի մասին: 2016 թվականի վեհաժողովի բանաձեւում Արցախը չի հիշատակվել, առկա էր միայն ընդհանուր կոչ՝ տարածքային ամբողջականությունը հարգելու եւ հակամարտությունների խաղաղ կարգավորման մասին: Ոչինչ չի՞ հիշեցնում… Ամբողջությամբ կարդացեք կզբնաղբյուր [url=https://lurer.com/?p=293173&l=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր