59180 դիտում
12:59 08-12-2020
Ինքնավնասում և հափշտակություններ․ Գեղարքունիքի ներկա և նախկին փոխմարզպետները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հունիսին Արտաշես Նիկոյանն ազատվել է փոխմարզպետի պաշտոնից, իսկ Նարեկ Գրիգորյանը նշանակվել է փոխմարզպետ։ Վերջինս էլ Նիկոյանի փեսան է: Նարեկ Գրիգորյանի աշխատանքային գործունեությունն, ըստ կենսագրական տվյալների, սկսվում է փոխմարզպետի պաշտոնից: 2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2016-2018 թվականներին եղել է Նորատուսի ավագանու անդամ: Գրում է [url=https://hetq.am/hy/article/107049?fbclid=IwAR0RKRfTMctONAbpNoclzxq9yxggsv1Eont3mBYVnvfhNTbUmrqm6mGwWQY]Hetq.am[/url]-ը։
Պաշտպանության նախարարությունը մեր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ քաղաքացի Նարեկ Գրիգորյանն օրենքով սահմանված հիմքով ազատվել է զինծառայությունից՝ առանց մանրամասնելու հիմքը: «Հետք»-ին հայտնի էր դարձել, որ փոխմարզպետը զինծառայությունից ազատվել է ինքնավնասման միջոցով: Այդ մասին են վկայում նաև Նարեկ Գրիգորյանի թևերի սպիները, որոնք նրա լուսանկարներում նկատելի են:
Մենք դիմեցինք Նարեկ Գրիգորյանին պարզաբանում ստանալու համար, սակայն նա մերժեց հարցմանը պատասխանել՝ վկայակոչելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» և «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքների դրույթները:
«Ես իրավունք ունեմ այդ տեղեկությունները չտրամադրել Ձեզ, և միաժամանակ առանց իմ համաձայնության դրանք չեն կարող տրամադրվել Ձեզ»,- գրել է Գրիգորյանը:
Փոխմարզպետին տվել էինք հետևյալ հարցերը.
Մենք ունենք տեղեկություններ, որ Դուք զինծառայությունից ազատվել եք ինքնավնասման միջոցով:
Խնդրում ենք կցել Ձեր զինգրքույկի պատճենի այն էջը, որում արտացոլված է, թե որ հոդվածի հատկանիշներով եք ազատվել զինծառայությունից:
Հայտնեք նաև, թե կից ուղարկված լուսանկարում Ձեր թևի սպիներն ինչի՞ հետևանքով են առաջացել:
Այդ հիվանդության դրսևորումներն արդյոք չե՞ն խանգարում Ձեզ հանրային պաշտոն զբաղեցնել:
Տեղեկացնենք, որ սա առաջին դեպքն է, երբ մենք զինծառայությունից ազատված որևէ պաշտոնյայի առողջական խնդրի մասին մանրամասն գրում ենք:
Ըստ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշման՝ հանրային ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում լիազորությունների իրականացմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկն է՝
Օրգանական (ներառյալ սիմպտոմատիկ) հոգեկան խանգարումներ
Շիզոֆրենիա, շիզոտիպային և զառանցանքային խանգարումներ
Տրամադրության (աֆեկտիվ) խանգարումներ
Սովորույթի և հակումների խանգարումներ
Մտավոր հետամնացություն
Հոգեկան և վարքային խանգարումներ` հոգեակտիվ նյութերի գործածման հետևանքով
Շնչառական օրգանների տուբերկուլյոզ` հաստատված մանրէաբանորեն կամ հյուսվածքաբանորեն
Էպիլեպսիա
Ականջի հիվանդություններ՝ արտահայտված խլությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)
Տեսողական խանգարումներ` արտահայտված կուրությամբ (դիվանագիտական ծառայության պաշտոնի դեպքում)»:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականով ստուգվում են գործող ու նախկին պաշտոնյաների ու նրանց որդիների զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը:
Մանրամասն՝ [url=https://hetq.am/hy/article/107049?fbclid=IwAR0RKRfTMctONAbpNoclzxq9yxggsv1Eont3mBYVnvfhNTbUmrqm6mGwWQY]սկզբնաղբյուր[/url] կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8943 դիտում
16:06 18-06-2018
Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի փոխմարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել
4286 դիտում
09:48 16-12-2016
Փոխմարզպետները պետության հաշվին զվարճանում են Հնդկաստանում. «Չորրորդ իշխանություն»
3436 դիտում
16:21 29-01-2019
Աշխատանքից ազատվել են Շիրակի եւ Արագածոտնի փոխմարզպետները
Այս բաժնից
772 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1042 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1309 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ