211652_close_icon
views-count8943 դիտում article-date 16:06 18-06-2018

Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի փոխմարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել

Այսօր՝ հունիսի 18-ին, Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ մարզպետ Խշխան Սաղաթելյանը աշխատակազմին տեղեկացրել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանի և Կարեն Հակոբյանի հրաժարականների մասին: Այս մասին տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը: «Քաղաքական վերադասավորումների արդյունքում Գեղարքունիքի մարզպետի տեղակալներ Անդրանիկ Հակոբյանը և Կարեն Հակոբյանը ներկայացրել են հրաժարականի դիմումներ: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոնայք Հակոբյաններին՝ նրանց երկարամյա և նվիրված աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ» -իր խոսքում նշել է Իշխան Սաղաթելյանը:

Նմանատիպ նյութեր