35643 դիտում
21:50 04-12-2020
Առեղծվածային դեպք Լոռու մարզում. Դսեղ գյուղում չգործող ջրատարի մեջ հայտնաբերվել է կնոջ դի. վարկածներից մեկով՝ տեղի է ունեցել վրաերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Դսեղ գյուղի 5-րդ փողոցին հարակից դատարկ ջրատարի մեջ կնոջ դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Տ. Արզումանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Ֆ. Նազարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Արմսն Սուքիասյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ, 43-ամյա Անահիտ Թումանյանն էր:
Դատաբժիշկները, զննելով դին, հայտնել են, որ, ըստ նախնական տեղեկությունների՝ մարմնի ձախից կրծքավանդակի հետին մակերեսին՝ վերից վար տարածությամբ հայտնաբերվել են ցրված բնույթի քերծվածքներ, քթից, ձախ ականջից արնանման հետքերով:
Դիակի վայրի զննությամբ հայտնաբերվել են վրաերթին բնորոշ հետքեր և ավտոմեքենայի վնասված դետարլներ:
Փաստի առթիվ քննչակա բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քերական գործ:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթի հանգամանքները, վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+