1304 դիտում
20:18 04-12-2020
Արայիկ Հարությունյանը ընդունել է ՌԴ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Յուրի Ստավիցկու գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի կայուն ու անվտանգ զարգացման համար շատ կարևոր է ներքին և արտաքին անվտանգային խնդիրների լուծումը, և այս ուղղությամբ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի հետ ամենօրյա ռեժիմով մեծ ծավալի փոխգործակցված աշխատանք է կատարվում:
Այդ համատեքստում նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել Յուրի Ստավիցկու այցն Արցախ՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա գործնական մակարդակում նոր խնդիրներ լուծելու:
Յուրի Ստավիցկին շնորհակալություն է հայտնել նախագահ Հարությունյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստակամ են աշխատանքային օրակարգում կոնկրետ հարցեր քննարկելու:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նմանատիպ նյութեր
3207 դիտում
17:33 17-08-2021
Արմեն Առուշանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետ
2618 դիտում
16:34 24-02-2022
Արմեն Առուշանյանն ազատվել է ՀՀ զինված ուժերի ինժեներական զորքերի պետ-վարչության պետի պաշտոնից
Այս բաժնից
397 դիտում
18:10 16-05-2024
ՍԴ նախագահն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի նորանշանակ ղեկավարին
400 դիտում
17:38 16-05-2024
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին