211652_close_icon
views-count5442 դիտում article-date 13:51 04-12-2020

Հետպատերազմյան շրջանում նկատվում է ապրանքների, ծառայությունների փաստաթղթավորման դրական տեղաշարժ. ՊԵԿ

Չնայած պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով ստեղծված ոչ բնականոն իրավիճակին` Հայաստանում տնտեսվարողները, գիտակցելով տնտեսական կայունության կարևորությունը, շարունակում են բնականոն իրականացնել իրենց գործունեությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ տեղեկություն տրամադրելով տնտեսվարողների կողմից իրականացվող գործարքների փաստաթղթավորման վերաբերյալ: «Հետպատերազմյան ժամանակաշրջանում նկատվում է ապրանքների և ծառայությունների ընդհանուր փաստաթղթավորման դրական տեղաշարժ, ինչի մասին վկայում է այն փաստը, որ 2020 թվականի նոյեմբեր ամսվա գործարքների փաստաթղթավորման ծավալը Հայաստանի Հանրապետությունում նախորդ ամսվա համեմատ ավելացել է շուրջ 16.7 մլրդ դրամով կամ 3.2 տոկոսով: Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ հասարակական կայունության պայմաններում տնտեսական ակտիվության գործընթացներն արագ վերադասավորվում են»,-հայտնում են ՊԵԿ-ից: Ընդհանրապես, 2020 թվականի նոյեմբեր ամսվա փաստաթղթավորման ցուցանիշները զիջում են միայն սեպտեմբեր ամսին` գերազանցելով մնացած բոլոր ամիսների ցուցանիշները:

Նմանատիպ նյութեր