Երևանում օդի ջերմաստիճանը բարձրացել է 4-5 աստիճանով, դրական տեղաշարժ նկատվում է. Գագիկ Սուրենյան
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.
Դրական տեղաշարժ նկատվում է:
Այսօր 16:00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանի Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով: Եթե երեկ այս ժամին -8...-9 աստիճան էր, ապա այսօր -4...-5 աստիճան է:
Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, Ծաղկահովտում տեղում է թույլ ձյուն: