106589 դիտում
11:49 04-12-2020
Ոստիկանական հատուկ օպերացիա Երևանում․ խանութներ թալանող խմբի անդամներից մեկը սպառնացել է, որ իր մոտ եղած նռնակով պայթեցնելու է ոստիկաններին
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, դեկտեմբերի 3-ին, ոստիկանական հատուկ օպերացիա է իրականացվել Երևանում։
Ժանը 06։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովայի պողոտայում գործող «Հերմիտաժ» խանութի դուռը կոտրել են, մտել ներս և այնտեղից հափշտակել օծանելիքներ և խնամքի միջոցներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երեկ ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Երևանի քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները նշված գողությունը կատարելու կասկածանքով Սարալանջի փողոցից Ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում հաշվառված 28-ամյա Խաչիկ Դարբինյանին։
Ժամեր անց Ոստիկանության նույն օպերատիվ խումբը, այդ թվում նրանց միացած Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Զավարյան փողոցից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 18-ամյա Էդուարդ Գրիգորյանին, 23-ամյա Ալիկ Ադյանին և 20-ամյա Տիգրան Մանուկյանին։ Վերջինններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ երբ ոստիկանները բերման են ենթարկել նշված անձանց, Տ․ Մանուկյանը սպառնացել է, որ իր մոտ եղած «ՌԳԴ-5» տիպի նռնակով կպայթեցնի բոլորին։
Մինչ նա կիրականացներ իր սպառնալիքը, ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել նռնակը։
Նշված փաստով ՀՀ ՔրՕրի 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Է․ Գրիգորյանը, Ա․ Ադյանը բաց են թողնվել, իսկ Խ․ Դարբինյանն ու Տ․ Մանուկյանը ձերբակալվել են։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից մեկի մոտ էլ եղել է ատրճանակ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9564 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին