211652_close_icon
views-count1116 դիտում article-date 16:29 03-12-2020

ԵԱՀԿ նախագահը կոչ է արել ԼՂ հարցով բանակցությունները շարունակել Մինսկի խմբի շրջանակներում

Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում իրավիճակի լիրաժեք կարգավորման համար: Այս մասին նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և եվրոպական ու արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝ բացելով ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը: Հաղորդում է [url=https://armenpress.am/arm/news/1036655.html]«Արմենպրեսը»[/url]։ «Ես ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Ժամանակն է կատարել համապատասխան պարտավորությունները: Ամբողջական աջակցություն եմ հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցային գործընթացը վերսկսելու նախաձեռնություններին: Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն»,- նշել է նա:

Նմանատիպ նյութեր