6952 դիտում
14:22 02-12-2020
Կրեմլը ողջունում է ԼՂ-ում ռուսերենին պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը․ Պեսկով
Կրեմլում ողջունում են ԼՂ-ում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակ տալու հնարավորությունը և պատրաստ են օգնել լեզվի հետագա տարածմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է [url=https://ria.ru/20201202/yazyk-1587311635.html]ria.ru[/url]-ն։
«Ռուսերենն ամեն դեպքում օգտագործվում է ԼՂ-ում, այն Հայաստանում էլ օգտագործվում է, ռուսերեն են խոսում նաև Ադրբեջանում։ Առհասարակ, ռուսերեն շատ են խոսում աշխարհում, այդ թվում՝ նախկին Խորհրդային միության տարածքում։ Բնականաբար, մենք դա ողջունում ենք և պատրաստ ենք հետագայում նպաստել ռուսաց լեզվի տիրապետման մակարդակի տարածմանն ու պահպանմանը, դա համարում ենք մեր խնդիրը»,- ասել է Պեսկովը։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնել Հայաստանում ու Ադրբեջանում՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է։
«Դա բանակցությունների թեմա չէ, ռուսերեն խոսում են թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում»,- հավելել է Պեսկովը:
Նմանատիպ նյութեր
1520 դիտում
17:30 10-03-2014
Սևաստոպոլի իշխանությունները ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ են տվել
6851 դիտում
16:54 25-04-2018
Կրեմլը հուսով է, որ Հայաստանում առաջիկայում կոնսենսուսի կհասնեն. Դ. Պեսկով
2647 դիտում
14:12 21-06-2021
«Կրեմլը հետևում է Հայաստանում ընտրությունների հետ կապված իրավիճակին». Պեսկով
Այս բաժնից
1039 դիտում
17:09 24-12-2024
Էյֆելյան աշտարակում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 1,000-ից ավելի մարդ
2835 դիտում
14:17 24-12-2024
Ամիօ բանկը բացառիկ հաջողություններ է գրանցել պարտատոմսերի շուկայում
982 դիտում
22:53 23-12-2024
Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ բողոքի հերթական ցույցն է անցկացվում