211652_close_icon
views-count2009 դիտում article-date 16:28 28-11-2020

Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում. Վարդան Պետրոսյան․ Tert.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իրավունք չունենք զինվորին մենակ թողնել, պետք է օրուգիշեր մտածենք, օր առաջ կարողանանք օգնել նրանց այնտեղից բերել: Ամենածանր բանն է, երբ զինվորը հերոսի պես կռվում է, հանկարծ իրեն մենակ են թողնում: Այս մասին մտավորականնենրի հանրահավաքից հետո լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Վարդան Պետրոսյանը: Գրում է [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Vardan-petrosyan/3455509?fbclid=IwAR0Diq5dcynGOsECgNUuwyiat3fwADsyWxXxn3pLZeuuHUh-fubM8sFdClA]Tert.am[/url]-ը։ Նա նշեց՝ հավաքը քաղաքական չէ: «Շատերը գուցե քաղաքական երանգ են տեսնում, կամ մտավախություններ ունեն: Թող չվախենան: Միգուցե այդ մտավախությունների պատճառով է, որ այնքան շատ մարդ չկար, ինչքան կարելի էր սպասել, բայց ես վստահ եմ, որ մարդիկ կշատանան՝ հասկանալով, որ պետք է մասնակցեն՝ օգնելու զինվորներին ու նրանց ընտանքիներին, որոնք ծանր հոգեվիճակում են»,-ասաց դերասանը: Նրա դիտարկմամբ՝ հասարակության մեջ պառակտում կա, և դա ամենավտանգավոր բաներից մեկն է: «Չեմ կարող ասել՝ որտեղից սկսվեց: Վտանգավոր բանն այս պահին մեղավոր փնտրելն է, պետք է լուրջ վերլուծություն անել: Պարտությունից հետո այդպես լինում է: Պետք է կարողանալ պարտվել»,-ասաց նա: Հարցին էլ՝ չկա՞ն պատասխանատուներ, Պետրոսյանն արձագանքեց՝ պետք է վերլուծություններ կատարել: «Նման պարագաներում, հեքիաթներ չպատմենք, բնականաբար առաջին պատասխանատուն մնում է կազմակերպիչը, իշխանությունը»,-ասաց նա: Մանրամասն՝ [url=https://www.tert.am/am/news/2020/11/28/Vardan-petrosyan/3455509?fbclid=IwAR0Diq5dcynGOsECgNUuwyiat3fwADsyWxXxn3pLZeuuHUh-fubM8sFdClA]սկզբնաղբյուր[/url] կայքում Տեսանյութը՝ Tert.am-ի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր