211652_close_icon
views-count1532 դիտում article-date 20:04 27-11-2020

Շուրջ 60 ռազմագերու մասով տվյալ ունենք․ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյան

[url=https://iravaban.net/304786.html?fbclid=IwAR2X6bsNjU74tYG76l_SRB8D1dZs8pKVK7iBy2387oe8aC4HScbjZ_4b270]Իրավաբան.net[/url]-ը գրում է. «Բաց տեսանյութերի մեր վերլուծության հիման վրա մոտ 50-60 ռազմագերու մասով մենք տվյալ ունենք։ Հստակ թիվը հիմա չեմ կարող ասել, որովհետև փոփոխվում են, մոտ 30-ի ինքնությունն ենք կարողացել պարզել, որոնց բոլոր հնարավոր տվյալները մենք անընդհատ փոխանցում ենք Կարմիր խաչին և նաև ըստ կարիքի՝ ռուսական կողմին և քաղաքական ղեկավարությանը»,- այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Գերիներ ու անհետ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» քննարկման ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա նաև նշել է, որ հոկտեմբերի կեսերից՝ մոտավորապես 10-ից սկսած, համամարդկային վերաբերմունքի վերաբերյալ փակ զեկույցներ են սկսել պատրաստել՝ ՀՀ ՄԻՊ-ի հետ համատեղ․ «Վերջերս չորրորդը ավարտել ենք և տարածել, հիմա 5-րդը պատրաստման փուլում է»,- ասել է Բեգլարյանը։ Իսկ թե ինչու՞ են փակ զեկույցներ պատրաստել, ոչ թե բաց՝ հրապարակային, Արցախի ՄԻՊ-ը ասաց, որ այնտեղ կան դաժան պատկերներ և բավականին շատ անձնական տվյալներ, այդ պատճառով են զեկույցները եղել փակ։ «Առ այսօր մենք՝ Արցախի Հանրապետության ՄԻՊ-ը և Հայաստանի Հանրապետության ՄԻՊ-ը, հնարավորինս վերլուծում ենք բոլոր տվյալները՝ և՛ հրապարակային, և՛ հարազատների ու նաև պաշտպանության նախարարությունների կողմից տրամադրված։ Փորձում ենք մշակել, տվյալներ հավաքագրել, վերլուծություններ ներկայացնել և համապատասխան ցանկերը ներկայացնում ենք Կարմիր խաչին, կառավարությանը, այդ թվում՝ պաշտպանության նախարարություններին ու դրանց կից գործող Գերիների ու անհետ կորածների հանձնաժողովներին, որը այս հարցով լիազոր մարմինն է։ Այսինքն, պետք է հաշվի առնել, որ կառավարությունը, հանձին Գերիների և անհետ կորածների հանձնաժողովների՝ և՛ Արցախում, և՛ ՀՀ-ում, պատասխանատու է այս գործողությունների համար։ Եվ մենք ու մնացած այլ մարմինները պարզապես աջակցող գործառույթ են կատարում»,- ասաց Արտակ Բեգլարյանը։

Նմանատիպ նյութեր