211652_close_icon
views-count1766 դիտում article-date 02:03 27-11-2020

«Պարտված Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ներկայությունն ուղիղ սպառնալիք է մեր ազգի գոյությանը». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՀԵՌԱՑԻՐ Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեզ անպատրաստ վիճակում հասցրեց պատերազմի: Նիկոլ Փաշինյանը մեզ պարտության մատնեց և գաղտնի ստորագրեց ստորացուցիչ փաստաթուղթը: Նիկոլ Փաշինյանը մեզ թմրեցրեց, ստորացրեց ու հիմա էլ շարունակում է ստորացնել իր անկարողունակությամբ և աթոռապաշտությամբ: Վախը, ամոթի և անպաշտպան լինելու զգացումը փաթաթվել է հայ ժողովրդի պարանոցին ու խեղդելով փորձում է ոչնչացնել: Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցները գտնվում են նույն հոգեվիճակում՝ նվաստացած, գլուխները՝ կախ: Երբ մեր ազգն ընտրել է նվաստացած գոյատևումը, ստացել է ոչնչացումը: ԱՅԼԵՎՍ ԱՆԿԱՐԵԼԻ Է ԴԻՄԱՆԱԼ ՊԱՐՏՎԱԾ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ԹԻՄԱԿԻՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆԸ: Պարտված Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների ներկայությունն ուղիղ սպառնալիք է մեր ազգի գոյությանը: ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ ՀԵՌԱՑԻՐ: Հ.Գ. 1. Առաջարկներ՝ 1. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցով պետք է համախմբվենք, այդ թվում՝ 1) բոլոր պետական և ոչ պետական կազմակերպություններում աշխատողներն իրենց վերաբերունքը բացահայտ պետք է ցույց տան այս իշխանության անկարողունակության նկատմամբ. 2) պետք է հասնել ազգային ժողովի կողմից ռազմական դրությունը վերացնելու և վարչապետի նկատմամբ անվստահության գործընթացի մեկնարկին: 2. Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հետ զուգահեռ պետք է անհապաղ զբաղվել առնվազն հետևյալ հարցերով՝ 1) գերիների վերադարձը դարձնել առաջնային հարց. 2) հանձնված/հանձնվող տարածքներում տեղակայել մեր ռազմիկներին՝ պաշտպանելու համար մեր բնակիչներին. 3) կազմակերպել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների բնակեցումը. 4) Հայաստանի սահմանների պաշտպանությունն ուժեղացնել, այդ թվում՝ նոր զորահավաքի միջոցով. 5) Սառեցնել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների երկրորդական նշանակության ծախսերի կատարումը և դրանք ուղղել վերը նշված նպատակներին: Հ.Գ. 2 Աստծու օգնությամբ, մենք միասին այս վիճակից դուրս կգանք: Առաջին հերթին պետք է արթնանանք: Հայաստանի քաղաքացի Արա Զոհրաբյան»:

Նմանատիպ նյութեր