211652_close_icon
views-count1569 դիտում article-date 21:42 26-11-2020

ՀՀ-ում իշխանություն չկա, կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի. ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի. Ի. Սաղաթելյան

ՀՀ-ում իշխանություն չկա: Կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի: Ստորացուցիչ կապիտուլյացիայի հայտարարության պայմաններում թուրքերը վարվում են ըստ քմահաճույքի: Այս մասին գրառում է կատարել ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: Նա մասնավորապես գրել է. «- Թուրքը հասել է Վարդենիսի շրջան՝ Սոթք: - Բերձորի ճանապարհի՝ 5 կմ-ի վերաբերյալ պայմանավորվածությունը չի կատարվում, ճանապարհը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: - Հայկական կողմը զիջում է դիրքեր ու բնակավայրեր, որոնք փաստաթղթով չեն ամրագրված: Հենց սրա համար ենք ասում, որ թուրքի առջև ծնկի եկած ղեկավարը չի կարող բանակցել և պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները: Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, որպեսզի կասեցնենք մեր երկրի մայրամուտը, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը»։ Նշենք, որ Ազգային ժողովում ասաց ԱԺ արդեն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը նշել էր. «Ինչու է հայ քաղաքացին ադրբեջանցի զինվորականի հետ մնացել մեն մենակ, ուր է մեր սահմանապահ ծառայությունը, ուր է մեր բանակը, ուր են խաղապահները և ուր է պետությունը, որպես ինստիտուտ, և ինչու է քաղաքացին ադրբեջանցուն խնդրում, որ իր տանից թողի իր իրերը դուրս հանի, մենք ուր ենք հասել: Նա նշեց, որ հասկացանք պարտվել ենք, բայց հիմա խնդիրներ կան, որ չեն լուծվում: «Ինչն է մեր խնդիրը, ինչու ենք մենք կազմաքանդվել: Ես ահազանգեր ստացա, որ խնդիր ունենք այս պահի Քարվաճառի սահմանին, երեկ դրված Քարվաճառի դարպասները այսօր արդեն կոտրվել են և իրենք առաջ են գալիս: Դա մեղմ ասած խայտառակություն է»,-ասաց նա և նշեց, որ այդ ինֆորմացիան հաստատվել է , իսկ հանք ներխուժելու մասին ինֆորմացիան չհաստատվեց:

Նմանատիպ նյութեր