211652_close_icon
views-count26777 դիտում article-date 17:14 26-11-2020

Զոհվել է «Արցախի հերոս» կոչմանն արժանացած Դավիթ Գրիգորյանը

Արցախի հերոս բարձրագույն կոչմանն արժանացած Դավիթ Լյովայի Գրիգորյանը զոհվել է, հայտնում են Սարդարապատի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում: «Մեր Դավիթ, մեր հերոս, մեր սարդարապատցի Դավիթ, դու հաղթեցիր, մենք պարտվեցինք, քանզի մեր մեջ քիչ էր քո տեսակը։ Խոնարհվում ենք քո առաջ, քո կատարած սխրանքների առաջ, դու պետք է մնայիր ու կրթեիր մի ողջ ժողովուրդ։ Աստված հոգիդ լուսավորի․․․»: Հոգեհանգստի արարողությունն այսօր է՝ 26.11.2020թ., Սարդարապատ համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Դավիթն ակտիվորեն մասնակցել է մարտական գործողություններին, Ֆիզուլիի հատվածում խոցել էր 15 տանկ և մեկ միավոր ՀՄՄ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Մեծ ցավով ենք հայտնում Սարդարապատ համայնքի բնակիչ, Արցախի հերոս բարձրագույն կոչմանը արժանացած՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանի...

Опубликовано Սարդարապատի համայնքապետարան Четверг, 26 ноября 2020 г.

Նմանատիպ նյութեր