Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ
Կառավարության այսօրվա նիստին գործադիրի որոշմամբ՝ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի անդամ էր:
Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և նշեց, որ լավ է հասկանում պատասխանատվության ողջ չափը:
Նա նաև նշեց, որ կանի ամեն ինչ՝ արդարացնելու բոլոր սպասումները: «Խոստանում եմ ծառայել բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և Հայաստանի ժողովրդի»,-ասաց նա: