211652_close_icon
views-count2277 դիտում article-date 21:30 25-11-2020

Ֆրանսիայի սենատն ընդունեց Արցախի անկախությունը ճանաչելու անհրաժեշտության մասին բանաձեւը

Ֆրանսիայի Սենատը քիչ առաջ 305 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց Արցախի ճանաչմանն ուղղված բանաձևը: Սենատի նիստի ընթացքում պատգամավորները կառավարությանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: [url=https://shamshyan.com/hy/article/2020/11/25/1171807/]Ավելի վաղ[/url] հայտնել էինք, որ Ֆրանսիայի Հանրապետության Սենատում մեկնարկել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագծի քննարկումը: Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռետայոն, Պատրիկոի Մաննեն, Էրվե Մարսելը, Ալիան Աղասսին և Գիլյոմ Գոնտարդը:

Նմանատիպ նյութեր