211652_close_icon
views-count1383 դիտում article-date 12:09 25-11-2020

Ֆրանսիան կրկին փորձում է ազդել Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքի վրա. Le Monde

«Սեպտեմբերի վերջին 25 տարվա անհաջող դիվանագիտությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հանկարծակի բռնկվեց: Հայերի և ադրբեջանցիների վեց շաբաթ բախումներից հետո Երևանը ստիպված եղավ հանձնվել: Նոյեմբերի 9-ին Ռուսաստանի հովանու ներքո կնքվեց կրակի դադարեցման փաստաթուղթ: Զենքերը լռել են, բայց ոչինչ չի լուծվել: Այնպես որ, դիվանագետները նորից անցել են գործի՝ վերականգնելով նախկինում ձախողված նույն ձևաչափը ՝ Մինսկի խումբը»,-գրում է ֆրանսիական [url=https://www.lemonde.fr/international/article/2020/11/23/la-france-tente-de-peser-a-nouveau-dans-le-dossier-du-haut-karabakh_6060800_3210.html]Le Monde[/url]-ի լրագրող Պյոտր Սմոլյարը: «Պարադոքսալ էր այլընտրանքների բացակայությունը, որի հետ բախվում էին ներգրավված կողմերը, այդ թվում` Ֆրանսիան, որը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ Մինսկի խմբի համանախագահ երկիր է: Մարտերի ընթացքում Ֆրանսիան իջել էր հանդիսատեսի դերի: Սեպտեմբերի 27-ից Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ավելացրել էր հեռախոսային շփումների քանակը` ըստ Ելիսեյան պալատի՝ հակամարտության բոլոր կողմերի հետ դրանք հասցնելով մոտավորապես 15-ի, բայց միայն հրադադարի մասին հայտարարությունից հետո Փարիզը կարողացավ վերականգնել իր մանևրելու տարածքը»,-ասվում է հոդվածում: 9 կետից բաղկացած հրադադարի մասին եռակողմ հայտարարությունում չի հիշատակվում Մինսկի խումբը: Բայց Մոսկվան շտապում էր` հաշվի առնելով սիրիացի զինյալների աջակցությամբ ադրբեջանական ուժերի սրընթաց հարձակումը: «Մենք չենք կարծում, որ ռուսները ուրախ են թուրքերի` Կովկաս ժամանելու կապակցությամբ, նրանք հասկանում են, որ Ֆրանսիան և Մինսկի խումբը կարող են օգնել խուսափել նման« տետ-ա-տետ» իրավիճակից»,-կարծում է դիվանագիտական աղբյուրներից մեկը: «Փարիզն ընդգծում է, որ եռակողմ պայմանավորվածությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ խնդրի կարգավորմանը: 120 000 հայ փախստականներ, որոնք փախել են ռազմական գործողությունների թատերաբեմից, պետք է վերադառնալու հնարավորություն ունենան: Թուրքիայի կողմից ուղարկված օտարերկրյա զինյալները` մոտ 2000 սիրիացի վարձկան, ըստ ֆրանսիական կողմի, պետք է հնարավորինս շուտ հեռանան տարածաշրջանից: Բացի այդ, Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար մարզի միջև նախատեսվող տարանցիկ միջանցքի հետ կապված, հարցեր են առաջանում Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ: Սա ամրապնդում է տեղի բնակչության կարծիքը, որ հայկական պետության ամբողջականությունը վտանգված է»,- մտածում է Սմոլյարը: «Եվս մեկ զգայուն կետ. Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը դիտարկելու առաքելությունը: Ռուսաստանն արդեն շուրջ 2000 զինծառայող է տեղակայել, ստեղծել է դիտակետեր և անցակետեր: Բայց հարց է առաջանում թուրքական ներկայության վերաբերյալ: Հղում անելով «Մերձավոր Արևելքում, այդ թվում` Սիրիայում Թուրքիայի հետ շատ լավ փորձի» վրա` Վլադիմիր Պուտինը ռուսական հեռուստատեսությամբ պարզաբանել է, որ համաձայն է շփման գծի երկայնքով անօդաչու սարքերի միջոցով տեղեկատվության հավաքման և վերլուծության համատեղ կենտրոն ստեղծելու գաղափարին»,-նշում է լրագրողը: «Ֆրանսիան, որը մի քանի ամիս դատապարտում է Անկարայի բռնի հարձակումները տարբեր ճգնաժամային գոտիներում, չի կարող դրական գնահատել այս գաղափարը և քննարկում է հրադադարի ռեժիմը վերահսկելու այլ բանաձևեր: Բայց ինչպե՞ս կարող է դրա վրա ազդել», - հարցնում է լրագրողը:

Նմանատիպ նյութեր